phpstorm free license

jetbrains_ide

Հաճախակի առաջանում են հարցեր,  ինչպես ձեռք բերել  JetBrains -ի բոլոր IDE պրոդուկտների անվճար լիցենզիա, տեսահոլովակներ դիտելիս ինչպես է որ հաղորդավարը օգտագործում է IDE-ի ամենավերջին տարբերակը կամ նախորդ լիցենզիաի ակտիվացման գաղտնաբառը կարելի է օգտագօրծել նոր տարբերակի համար, որտեղից ձեռք բերել ակտիվացման գաղտանաբառ, պետք է գնել լիցենզիա թե ոչ։

Այս գրառման ժամանակ դուք կհասկանաք, թե ինչպես  ձեզանից յուրաքանչյուրը կարող է ձեռք բերել IDE-ների անվճար լիցենզիա։Այսպիսով որպեսզի դուք ունենաք անվճար լիցենզիա,բավական է ունենալ  ISIC,ITIC  ինքնության քարտեր։

ISIC - International student identity card  (Միջազգային ուսանողական ինքնության քարտ) ։

ITIC - International teachers identity card (Միջազգային ուսուցիչների ինքնության քարտ)։

Եթե դուք ունեք ISIC կամ ITIC, ապա կարող եք այցելել հետևյալ հղումով JetBrains Products for Learning  և նշելով ձեր տվյալները ձեռք բերել անվճար լիցենզիա (PhpStorm, WebStormDataGrip, RubyMine, dotCover և այլ)։

jetbrains-products.jpg

 

Եվ այսպես ինչ է (ISIC) քարտը ։Եթե մինչ այժմ դուք չունեք ISIC կամ ITIC,ապա խորհուրդ եմ տալիս  շտապ ձեռք բերել,քանի որ այն օգտագործվում է ոչ միայն (JetBrains)-ի պրոդուկտների, այլև գոյություն ունեն զեղջեր (1%-100%)  տարբեր վայրեր այցելելու,գնումներ կատարելու համար։Ավելին ցանոթանալու համար թե ինչպես ձեռք բերել ISIC քարտ այցելեք հետևյալ հղումով isic.am:

JetBrains կազմակերպությունը առաջարկում է  նաև այլ եղանակներ իր պրոդուկտներից օգտվելու համար JetBrains Store։

jetbrains-toolbox-page.jpg

Շնորհակալություն ուշադրության համար։ 

Մեկնաբանություն